ՀՀ-ում Շվեդիայի թագավորության դեսպանության աջակցությամբ` ի դեմս դեսպանատան ներկայացուցիչ Մարթեն Էնբերգի`այսօր, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Շվեդիայից ժամանած Սուրբ Յոհաննեսի անվան կամերային երգչախմբի (գեղարվետական ղեկավար և դիրիժոր` Կարին Օլդգրին), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան), և «Սպեղանի» երգչախմբի համատեղ համերգը` «Եղիցի լույս» խորագրով:
Ծրագրի շրջանակում, մայիսի 4-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում` Շվեդիայի Սբ Յոհաննեսի անվան կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կարին Օլդգրինը վարպետության դասեր է անցկացրել հայ երիտասարդ երաժիշտների և երգիչների համար: Շվեդիայի կամերային երգչախումբը ելույթ է ունեցել Կոմիտաս թանգարան-ինստիտուտում, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: